Սիգի ձկնկիթի արտահանման 6-ամսյա արգելքը կրկին երկարաձգվեց

Սիգի ձկնկիթի արտահանման 6-ամսյա արգելքը կրկին երկարաձգվեց

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը ևս 6 ամսով երկարաձգվեց: Որոշումը գործադիրն ընդունեց 2023թ. դեկտեմբերի 21-ի կառավարության նիստում։

Ըստ որոշման հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ․ 2019թ-ին՝ 2668, 2020թ-ին՝ 2345, 2021թ-ին՝ 5348, 2022թ-ին՝ 4700 տոննա, ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում․ 2020թ-ին՝ 300, 2021թ-ին՝ 300, 2022թ-ին՝ 600, 2023թ-ին՝ 600 տոննա: Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավել)։ 

Ըստ հիմնավորման՝ Հայաստանը դեռ չունի այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթը ունենա արտադրական նշանակություն, դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում։ 

Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահ­պա­նություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, սիգի կայուն զանգվածի պահպանում, արդյունագործական որսի  իրականացում։

Դեկտեմբեր 21, 2023 at 17:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր