Սևանա լճի մակարդակը վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել է 2սմ-ով և ս․թ․ փետրվարի 20-ի դրությամբ կազմում է 1900․16 մ։
2023թ-ի տարեվերջին և 2024թ-ի տարեսկզբին լճի մակարդակը կազմում էր 1900․17 մ։ Հունվարի 10-ից լճի մակարդակը սկսեց իջնել և հասավ 1900․15 մ-ի։ Այս ցուցանիշը պահպանվեց մինչև հունվարի վերջ։ Փետրվարից լճի մակարդակն իջավ ևս 1 սմ-ով և մինչև փետրվարի 12-ը կազմում էր 1900․14 մ։
Փետրվարի 13-ից լճի մակարդակը սկսեց բարձրանալ և հասավ 1900․16 մ-ի։ Այնուամենայնիվ, այս ցուցանիշով լճի մակարդակը 8 սմ-ով պակաս է անցյալ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900․24 մ-ից։
Փետրվար 21, 2024 at 15:46