

Վերջին 4 տարում առաջին անգամ Սևանա լիճը դրական հաշվեկշիռ ունի։
Մայիսի 23-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900․50մ` 5 սանտիմետրով բարձր լինելով 2023թ-ի մայիսի 23-ի մակարդակից։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով՝ Սևանա լճի մակարդակը եղել է
- 2021թ-ի մայիսի 23-ին՝ 1900․87մ
- 2022թ․ մայիսի 23-ին՝ 1900․64մ
- 2023թ․ մայիսի 23-ին՝ 1900․45մ։
2024թ-ի տարեսկզբից Արփա-Սևան թունելով Սևանա լիճ է ներհոսել 101․375 միլիոն խմ ջուր։
Այս տարի նախորդ տարվա համեմատ բարձր է նաև ջրամբարների լցվածությունը։
- 525 միլիոն խմ տարողությամբ Ախուրյանի ջրամբարը լցված է 411 միլիոն խմ-ով։ Նախորդ տարի նույն օրն այն լցված էր 222 միլիոն խմ-ով։
- 91 միլիոն խմ տարողությամբ Ապարանի ջրամբարը լցված է 45․1 միլիոն խմ-ով։ Նախորդ տարի նույն օրը այն լցված է եղել 25․5 միլիոն խմ-ով։
- 70 միլիոն խմ տարողությամբ Ազատի ջրամբարը լցված է 61 միլիոն խմ-ով։ Նախորդ տարի այն լցված է եղել 38․3 միլիոն խմ-ով։
- 24 միլիոն խմ տարողությամբ Մարմարիկի ջրամբարը լցված է 23․3 միլիոն խմ-ով։ Նախորդ տարի այն լցված է եղել 11․3 միլիոն խմ-ով։
Մայիս 24, 2024 at 13:27
