Սևանա լճի մակարդակն իջնում է

Սևանա լճի մակարդակն իջնում է

Սևանա լճի մակարդակն իջնում է։ Այս տարի Սևանա լիճն իր մակարդակի ամենաբարձր ցուցանիշին հասել է հունիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ կազմելով 1900․77մ։ Հունիսի 9-ից լճի մակարդակը սկսեց իջնել։ Հունիսի 24-ի դրությամբ այն կազմում է 1900․70մ, ինչը 6սմ-ով բարձր է նախորդ տարվա մակարդակից։

Նշենք, որ հունիսի 5-ին ՀՀ կառավարությունը որոշեց ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացնել 131.8 միլիոն խմ ջրառ։ Հունիսի 24-ի դրությամբ Հրազդան ՀԷԿ-ի ջրանցքով Սևանա լճից բաց է թողնվել 29.687 միլիոն խմ ջուր։ Իսկ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք է գործել 90.269 միլիոն խմ ջուր։

 

 

 

Հունիս 24, 2025 at 14:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր