

ԷկոԼուր
«Սեւանա լճի ավազանում աղբաբեռնման կայանների եւ աղբի վերամշակման գործարանի կառուցման» նախագծում, որը չընդունվեց փետրվարի 25-ին Գավառում տեղի ունեցած հասարակական լսումներում, փոփոխություններ են մտցվել: Գլխավոր խոչընդոտը աղբաբեռնման կայանների տեղակայման վայրն է: Աղբը գյուղերի գլխացավանքն է, եւ ոչ ոք չի ցանկանում, որ ողջ մարզից աղբն իր մոտ բերվի: Սա Գավառի քննարկման մասնակիցների մեծամասնության կարծիքն է: Հետո, խնդիր կա աղբի ոչ կանոնավոր կուտակման հետ կապված: Հայտնի է, որ ամռանը Սեւանա լճի առափնյա օբյեկտների կողքին հայտնվում է մեծ քանակությամբ աղբ, որին ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Աղբի հավաքումը այդ չվերահսկվող պայմաններում դժվար է: Նախագիծն այդ առումով թերի է, ինչպես նաեւ թերի է աղբի այրման գործարանի կառուցման առումով:
«ԷկոԼուր»-ի հարցին պատասխանեց ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննության գլխավոր մասնագետ Ազգանուշ Դռնոյանը` ասելով, որ նախագիծը քննարկվել է երեք անգամ: Եւ բոլոր քննարկումները բերել են նրան, որ խնդիրը պետք է արագ լուծել: «Սա ավելի շուտ ոչ թե նախագիծ է, այլ ուրվագիծ, որի համաձայն պետք է գործել: Ոչ ոք գործարան չի կառուցի առանց տեխնիկական հիմնավորման: Այժմ պետք է հասկանալ` պետք է այն, թե ոչ: Դեռ լուծված են աղբաբեռնման կայանների տեղադրման հարցերը»: Ըստ մարզի ղեկավարության հետ համաձայնեցված վերջին տարբերակի` աղբաբեռնման կայանները կտեղադրվեն Վարդենիս, Մարտունի քաղաքներում, Ծովազարդ, Ճամբարակ եւ Գեղամավան համայնքներում: Ներկայումս Գեղարքուիքի մարզում գործում է 27 աղբավայր:
Մարտ 11, 2011
