Սեւանա լճում մուտա՞նտ ձկներ են բուծվում

Սեւանա լճում մուտա՞նտ ձկներ են բուծվում

ԷկոԼուր

Սեւանա լճում ձկնորսների ցանց են ընկնում անհասկանալի ձկներ: «Մենք լիճ դուրս եկանք տեղի ձկնորսների հետ, որպեսզի Շորժայի ափերի մոտ մոնիտորինգ անցկացնենք: Ջուրը պարզ էր: Ուշադրություն գրավեց այն, որ լճի վրա որորներ չկային»,- պատմում է Գագիկ Սուխուդյանը, ով 1981-1992թթ. զբաղեցրել է «Սեւան» ազգային պարկի տնօրենի պաշտոնը: «Եթե որորներ չկան, ուրեմն ձուկ էլ չկա: Եւ ձկնորսները մեզ ասացին, որ լճում վաղուց ձուկ չկա: Բայց լճի որոշակի հատվածներում ցանցի մեջ են ընկնում տարօրինակ գլուխներով ձկներ: Նրանք պատված են լորձով, որի հոտը չի անցնում մի ամբողջ շաբաթ: Թե որտեղից են այդ ձկները, ոչ ոք չգիտի: Գուցե Սեւան են ընկել լճին ոչ բնորոշ տեսակներ, կամ գուցե եւ մուտանտներ»,- ասում է Սուխուդյանը: Նրա կարծիքով` պարզ է մի բան, որ լճի կենսաբանական հաշվեկշիռը խախտվել է, եւ ուսումնասիրություններ են անհրաժեշտ, որպեսզի ձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ լճի փրկության համար:

Սեպտեմբեր 23, 2011 at 01:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր