

ԷկոԼուր
Մինչ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը վստահեցնում է, թե Սեւանի ջուրը մաքրվում է, սակայն նույնիսկ ոչ մասնագետների համար տեսանելի է, որ հանքարդյունաբերությունը սպանում է Սեւանը: Իշխանությունները չեն արձագանքում էկոլոգների ահազանգերին, մինչդեռ Սեւանում անցկացված ակցիայի մասնակիցներին` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ին, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ին, «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեին, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ-ին, «Էկոդար» ՀԿ-ին, Հայկական տեխնոլոգիական ակադեմիային, «Ա1+»-ին, «Հիմա» քաղաքացիական նախաձեռնությանը շարունակում են միանալ քաղաքացիական նախաձեռնություններ, կազմակերպություններ, անհատներ: Նրանք են` Դիլիջանի ակտիվիստները, Եղվարդի երիտասարդները, «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը, «Քայլ» համայնքային զարգացմանն աջակցող ՀԿ-ն, 1in.am «Առաջին լրատվական»-ը, www.asekose.am կայքը, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթը:
Սեւանա լճի ավազանում գործող Սոտքի ոսկու հանքավայրի, Շորժայի եւ Ջիլիզայի դունիտ-պերիդոտների հանքավայրի տոքսիկ նյութերն ամեն ժամ թունավորում են Սեւանա լիճը: Գեղարքունիքի մարզում հանքարդյունաբերական գործունեության համար տրվել է առնվազն 20 արտոնագիր, եւս 27 արտոնագիր տրվել է օգտակար հանածոների հետախուզման համար: Եթե հանքարդյունաբերական գործունեությունը Սեւանա լճի ավազանում շարունակվի նման տեմպերով, մի քանի տարի հետո Սեւանից միայն Ս-ն կմնա, լիճը կվերածվի պոչամբարի:
Համախմբվենք, թույլ չտանք մեր լճի կործանումը: Ջուրը կյանք է: Չկա Սեւան, չկա Հայաստան:
Միացեք մեզ, միասին կանգնեցնենք Սեւանա լճի դեմ իրականացվող հանցագործությունները:
Հոկտեմբեր 31, 2011 at 17:23
