Արգիճի փոքր ՀԷԿ-ի խողովակաշարի վթարի հետևանքով տնտեսություններին պատճառված վնասը կփոխհատուցի Փ ՀԷԿ-ի սեփականատերը

Արգիճի փոքր ՀԷԿ-ի խողովակաշարի վթարի հետևանքով  տնտեսություններին պատճառված վնասը կփոխհատուցի Փ ՀԷԿ-ի սեփականատերը

ԷկոԼուր

Արգիճի փոքր ՀԷԿ-ի խողովակաշարի վթարի հետևանքով  տնտեսություններին պատճառված վնասը կփոխհատուցի Արգիճի փոքր ՀԷԿ-ը շահագործող  "Հիդրոկորպորացիա" ՍՊԸ-ն: Այս մասին հուլիսի 24-ին մամուլիս ասուլիսի ժամանակ ասել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ի պատասխան Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանի հարցին: Ռաֆիկ Գրիգորյանը նշել է նաև, որ Վերին Գետաշենի գյուղապետարանի կողմից  ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը ճշտում է ՓՀԷԿ-ի խողովակաշարի պայթյունի հետևանքով տնտեսություններին պատճառված վնասների հնարավոր չափերը:

Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 18-ին Արգիճի փոքր ՀԷԿ-ի խողովակը պայթել էր և ջուրը ողողել էր գյուղացիների ցանկատարածությունները:

Հուլիս 31, 2013 at 18:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր