Սեւանի փրկության համար իրազեկման երթ Գեղարքունիքում (լրացված,լուսանկարներ)

Սեւանի փրկության համար իրազեկման երթ Գեղարքունիքում (լրացված,լուսանկարներ)

ԷկոԼուր 

Ապրիլի 25-ին, ժամը 12։00-ից մեկնարկեց Սեւանի պաշտպանների քայլերթը: Նրանք Սեւան քաղաքի միջով քայլում են դեպի «Սեւան»ՀԷԿ-ի տարածք:

Քայլերթի մասնակիցները վանկարկում են` «Սեւանը չենք տա օլիգարխներին», «Փրկենք Սեւանը»: Ձեռքներին բռնած ցուցապաստառներում գրված է` «Արգելվում է ներխուժել Սեւան», «Չկա Սեւան, չկա Հայաստան», «Չենք հանձնի Սեւանը», «Սեւանին սպառնում է էկոլոգիական կաթված», «Սեւանը նաեւ մերն է», «Սեւանա լճի վրա իրավունք ունի նաեւ այն երեխան, ով ծնվելու է այս մարզում  500 տարի հետո»: Այս բողոքի ակցիայով  «S.O.S Սեւան» նախաձեռնող խումբն իրազեկում է հասարակությանը Սեւանին սպառնացող երկու ծրագրերի մասին: Դրանք են`

  • ՀՀ կառավարության հեղինակած եւ ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացրած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Սեւանա լճից ջրբացթողումները 5 տարվա ընթացքում կավելանան 40%-ով, եւ լիճը կսկսի իջնել ու ճահճանալ
  • ՀՀ կառավարության կողմից հաստատված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր»-ը, որի համաձայն` Սեւանա լճում արհեստական կերի հաշվին աճեցվելու է տարեկան 50 000 տոննա ձուկ:

Սեւանի բնակիչ, «Տարածքային զարգացման ևհետազոտությունների» ՀԿ-ի ներկայացուցիչ Սաթենիկ Բադեյանը նշեց, որ լրացուցիչ ջրբացթողումների և արհեստական ձկնաբուծության վերաբերյալ ծրագրերը կործանարար ազդեցություն կունենան Սեւանա լճի համար:

Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը նշեց, որ Սեւանա լիճը հայժողովրդինն է, և լճի հանդեպ որևէ գործողություն կատարելիս՝ առաջին հերթին պետք է հաշվի առնել ժողովրդի և բնության շահը: «Սևանա լՃին նայում են ոչ թե որպես էկոհամակարգ, այլ ուղղակի մի ջրամբարի,որին ինչ ձև ուզես, կարող ես օգտագործել: Ուզում ենք ջուր վերցնել, ջուր ենք վերցնում, ուզում ենք ձուկը վերացնել, վերացնում ենք»,- ասաց Լևոն Գալստյանը: Նրա խոսքով՝ արհեստական ձկնաբուծության ծրագիրը ոչ մի գիտական հիմնավորում չունի: Բնապահպանը կոչ արեց Սևանի բնակիչներին լինել պահաջատեր և թույլ չտալ, որպեսզի կաբինետներում նստած, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, Սևանիվերաբերյալ որոշումներ կայացվեն: 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի  նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ Սևանի ջրի 70 տոկոսը գնում է Ադրբեջան: «Կառավարությունն ասում է, որ մենքպետք է կարգավորենք Արարատյան դաշտի ոռոգման համակարգը, բայց Արարատյան դաշտում ոռոգմանհամակարգը չի գործում, մարդիկ ստանում են ջուրմիայն վճարելու դեպքում, իսկ մեր ջուրն անխնա գնումէ հարևան երկիր, որտեղ կառուցում են մեծ ջրամբարներ և մենք, վտանգելով Սևանա լիճը, մեր ջուրը նվիրում ենք հարևան պետությանը»:

Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Արմեն Դանիելյանը ասաց, որ Սևանի վերաբերյալ որոշումները պետք է ընդունել՝  հանրության հետ հաշվի նստելով և ոչ թե մի քանի հոգով:


«Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը
նշեց, որ ձկնաբուծության ծրագրի արդյունքում ավազանի ոչ մի բնակիչ այլևս իրավունք չի 
ունենալու նույնիսկ ձկնորսական կարթ նետել Սևանա լիճ: «Այսինքն, իրենք բացարձակապես մոնոպոլիզացնում են, դարձնում են իրենց ձեռքի սեփական ձկնաբուծական գյոլը մի հսկա, կարևորագույն ջրային ռեսուրս, որը պատկանում է ժողովրդին: Ձկնաբուծությունը ոչ միայն էկոլոգիական աղետ է լինելու, այլ նաև լրջագույն սոցիալական 
վտանգ»,-ասաց Աննա Շահնազարյանը: 

«Քաղաքապե՛տ, միացի՛ր» կոչով քայլերթիմասնակիցները Սևանի քաղաքապետարանի մոտ կոչ
արեցին քաղաքապետին միանալ հասարակության պայքարին:
Քայլերթի մասնակիցներին ողջունում և գովերգում էին պատահական անցորդները և այն 
բնակիչները, ովքեր տեղյակ չէին վերոնշյալ ծրագրերից. «Լավ եք անում, պայքարեք, մենք ձեզ հետ ենք»,- ասում էին քաղաքացիները: Նախաձեռնությունը քայլերթն ավարտվեց «Սևան» ՀԷԿ-ի տարածքում:  

Բողոքի ակցիան կշարունակվի Երեւանում ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովի դիմաց:

Ապրիլ 25, 2014 at 13:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր