Ամեն տարի անիմաստ կորցնում ենք Սեւանա լճի 42.7 միլիոն խմ ջուրը, ինչի արդյունքում լճի մակարդակն իջնում է 3 սմ-ով

Ամեն տարի անիմաստ կորցնում ենք Սեւանա լճի 42.7 միլիոն խմ ջուրը, ինչի արդյունքում լճի մակարդակն իջնում է 3 սմ-ով

ԷկոԼուր

Սեւանա լճից իրականացվող ջրառի ընթացքում Սևան-Հրազդան էներգետիկ արագահոս համակարգում ջրի կորուստը կազմում է 42.7 միլիոն խմ։ Այս մասին նշված է «Uեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագրում»։ Ծրագիրի համաձայն՝ Սեւանա լճից 5 տարի ժամկետով պետք է վերցվեր մինչեւ 240 միլիոն խմ ջուր օրենքով նախատեսված 170 միլիոն խմ-ի փոխարեն Արարատյան դաշտի 30-ից ավելի համայնքների ոռոգումն ապահովելու համար։ Սակայն բնապահպան հասարակայնության ակտիվ պայքարի արդյունքում 5 տարի ժամկետը կրճատվեց ՝ դառնալով 1 տարի։

Նշենք, որ Արարատյան դաշտի ջրի հարցը լուծելու համար վերոնշյալ Ծրագրի առջեւ դրված խնդիրներներից էր Սեւանից 5 տարի ժամկետով ջրառի ծավալը մեծացնելը, Կապսի, Մաստարայի և Վեդու ջրամբարների կառուցման ծրագրերի նախապատրաստումը և իրականացումը, Եղվարդի ջրամբարի ֆինանսավորման հարցի լուծումը, որոշ ջրանցքների համար դոտացիոն ջրամբարներումկուտակված (Ապարանի և Ազատի ջրամբարներ) ջրի արդյունավետ oգտագործումը եւ այլն։ Սակայն նշված չէր մի կարեւոր բան՝ Սևան-Հրազդան էներգետիկ արագահոս համակարգում ջրի կորուստը վերացնելը, ինչը նշանակում է, որ  ամեն տարի42.7 միլիոն խմ ջուր չի ծառայի նպատակին եւ կհոսի անհայտ ուղղությամբ, Սեւանի մակարդակն էլ կիջնի 3– ից ավելի սանտիմետրով ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի նախագծման ճարտարագետ, գլխավոր մասնագետ, անցած դարի 60-70-ական թվականներից 
հիդրոմելիորատիվ համակարգում գործունեություն ծավալող Գեորգի Գևորգյանի տվյալներով՝ Սեւանա լճի մակարդակի յուրաքանչյուր սանտիմետր բարձրանալը 13 մլն խմ ջուր է:

Մայիս 06, 2014 at 12:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր