Սևանին ափամերձ 10 հեկտար տարածք կանտառապատվի

Սևանին ափամերձ 10 հեկտար տարածք կանտառապատվի

ԷկոԼուր

ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամը  «Կանաչազարդ Երկիր» հասարակական կազմակերպության հետ համատեղ նախատեսում  են անտառապատել «Սևան» ազգային պարկի ափամերձ 10 հեկտար տարածք: Կիրականացվի նաև հիմնադրված անտառմշակույթների խնամք և անտառապատված տարածքների ցանկապատում: Անտառապատման նպատակն է Սևանա լճի շրջակայքում ընդլայնել անտառածածկ տարածքները, ինչպես նաև նպաստել էրոզիոն պրոցեսների կանխարգելմանը, մակերեսային հոսքերի նվազեցմանը, քամու բացասական ազդեցություններից տարածքի պահպանմանը, միկրոկլիմայի բարելավմանը:

Փետրվար 02, 2016 at 16:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր