

ԷկոԼուր
Միջազգային հանրությունը միանում է «S.O.S. Սևանը» կոչին: 21 երկրների 43 կազմակերպություններ ստորագրել են նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակի տակ, որով պահանջվում է հետ կանչել Սևանա լճի գոյությանը սպառնացող կառավարության որոշումները: Առաջին որոշումը վերաբերում է մինչև 240 միլիոն խմ ջրբացթողումների ավելացմանը նախկինում սահմանված 170 միլիոն խմ-ի փոխարեն: Երկրորդ որոշումը վերաբերում է Սևանա լճում ձկնաբուծության համալիր ծրագրին, որի արդյունքում տարեկան լիճ է լցվելու ազոտ, ֆոսֆոր և գենետիկորեն մոդիֆիկացված սոյա պարունակող 50 հազար տոննա արհեստական կերշ՝:
Երկրների ցանկում են Գերմանիան, Նիդեռլանդները, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Շրի Լանկան, Ռումինիան, Իսպանիան, Լիվանը, Բենին, Ռուսաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Ուգանդան, Նեպալը, Մեքսիկան, Բրազիլիան, Լեհաստանը, Մոլդովիան, Ուկրաինան, Կամերունը:
Նշենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ չի պատասխանել հասարակական կազմակերպությունների և Գեղարքունիքի մարզի ափամերձ համայնքների բնակիչների կողմից ստորագրված նամակին:
Սևանի փրկությանն ուղղված քարոզարշավը շարունակվում է:
Մայիս 05, 2014 at 12:02
