Ահազանգ. Շարուրի փողոցի վրա կատարվում են արտադրական թափոնների այրումներ

Ահազանգ. Շարուրի փողոցի վրա կատարվում են արտադրական թափոնների այրումներ

ԷկոԼուր

Մի քանի օր շարունակ Երևան քաղաքի Շարուրի փողոցում այրվել են արտադրական թափոններ: «Արդեն 6-7 օր շարունակ արտադրական թափոններ են վառել և արտանետել մթնոլորտ: Մենք չգիտենք այդ ծխի բնույթը, կարող է շատ վտանգավոր նյութեր լինեն, որոնք բացասական ազդեցություն կունենան մարդու առողջության վրա: Այդ ծուխը հաստատ նորմալ չէ: Եթե կան արտադրական թափոններ, պետք է տանեն, ոչնչացնեն, ոչ թե վառեն», - ԷկոԼուրին ահազանգեց Երևանի բնակիչ Հովհաննես Մելքոնյանը:

Նա նշեց, որ ահազանգել է և արտակարգ իրավիճակների, և բնապահպանության նախարարություններ:

«Նախևառաջ զանգահարեցինք ԱԻՆ՝ կարծելով, որ հրդեհ է: Սակայն ԱԻՆ-ի ժամանումից հետո տեղեկացրեցին, որ հրդեհի տարածման վտանգ չկա և վերահսկելի է: Այնուհետև 5-6 անգամ զանգահարել եմ բնապահպանության նախարարության թեժ գծին: Իրենք ասում են, որ պատասխանատու մարմինը ընդերքի տեսչությունն է, համար են տրամադրում՝ 011818585, որը գոյություն չունի: Երբ բնապահպանության նախարարությանն ասում ենք, որ այդ համարը գոյություն չունի, մեկ այլ համար տրամադրեք, պատասխանում են՝ ուրիշ համար չունենք: Պատասխանատվությունն իրենց վրայից գցում են, իրենք չեն ուզում դրանով զբաղվել», - ասաց Հովհաննես Մելքոնյանը: Ներկա պահին` մարտի 5-ի ժամը 18:00-ի դրությամբ ծուխ չկա, ասել է բնակիչը:

ԷկոԼուրն ահազանգն ուղղում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին` ուսումնասիրելու, թե ինչ թափոններ են այրել նշված վայրում և արդյոք վնաս է պատճառվել շրջակա միջավայրին և մարդու առողջությանը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Հովհաննես Մելքոնյանի



19:19 Մարտ 05, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news