ԲԱԶՄԱԹԻՎ ՏԵՍԱԿՆԵՐ. ՄԵԿ ՄՈԼՈՐԱԿ. ՄԵԿ ԱՊԱԳԱ

ԲԱԶՄԱԹԻՎ ՏԵՍԱԿՆԵՐ. ՄԵԿ ՄՈԼՈՐԱԿ. ՄԵԿ ԱՊԱԳԱ

«ԷկոԼուր»-ը շնորհավորում է բոլորի հունիսի 5-ը` Շրջակա միջավայրի համաշխարհային օրը:

Մարդը բնության զավակն է: Եթե մենք չխնայենք այն, ինչը մեզ ուժ է տալիս, բնությունը մեզ` որպես օտար տարրի, դուրս կմղի: 

Մենք պնդում ենք, որ մեր երկրի զարգացումը պետք է իրականացվի մարդուն եւ շրջակա միջավայրը ամենաքիչը վնասող միջոցներով: Դրա համար անհրաժեշտ է բարձրացնել պետական մարմինների պատասխանատվությունը շրջակա միջավայրի եւ բնապահպանության ոլորտում իրականացվող քաղաքականության համար: Մենք ցանկանում ենք կառուցողական երկխոսություն սկսել չինովնիկների հետ էկոլոգասոցիալական քաղաքականության, էկոլոգիական կարեւոր որոշումների ընդունման գործում հասարակության ազդեցության ուժեղացման հարցերի վերաբերյալ:

Հուսով ենք, որ երկկողմ զրույցը կհանգեցնի նրան, որ մեր ջուրը կրկին մաքուր կլինի, հողը` բերքատու, անտառները` կանաչ, քաղաքները` ծաղկող, իսկ երեխաները` երջանիկ:

Հունիս 04, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր