Վազաշենում հանքի լսումները չեն կայացել, սակայն գյուղապետը հրաժարվում է արձանագրել այդ փաստը

Վազաշենում հանքի լսումները չեն կայացել, սակայն գյուղապետը հրաժարվում է արձանագրել այդ փաստը

ԷկոԼուր

Տավուշի մարզի Վազաշեն համայնքում փետրվարի 27-ին նշանակված Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքների հայտի հանրային լսումները չեն կայացել: Սակայն, ինչպես հայտնում է տեղում աշխատող ԷկոԼուրի թղթակիցը, համայնքապետ Լորիկ Բադիրյանը հրաժարվում է արձանագրել այդ փաստը: Համայնքապետը լրագրողների հարցերին չի պատասխանում:

Մեր թղթակիցը հայտնում է, որ առավոտվանից վազաշենցիները հավաքված են գյուղապետարանի շենքի մոտ: Նրանց են միացել Երևանից ժամանած բնապահպանները, ակտիվիստները: Բնակիչների մի մասը դեմ է հանրային լսումների անցկացմանը, իսկ մյուս մասը ցանկանում է ծանոթանալ նախագծին: Սակայն ոչ հայտը ներկայացրած «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից, ոչ էլ բնապահպանության նախարարությունից ներկայացուցիչներ դեռ չկան:

Եղել են լարված իրավիճակներ: Հավաքվածների մեջ կան սադրիչներ. նրանից մեկը խմած է եկել գյուղապետարանի շենքի մոտ, մյուսը՝ պայթուցիկ (хлопушка) է նետել տարածքում: Ասել են, թե ցանկանում են, որ լսումները լինեն, իրենք որոշեն իրենց հանքի ճակատագիրը, ոչ թե Երևանից ժամանած քաղաքացիները:

Տեղում կան նաև ոստիկաններ:

Լրացում…

Այսօր Տավուշի մարզպետարանում մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի և Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ: Մարզպետը նշել է, որ այս փուլում լսումները սխալ են, քանի որ շահագրգիռ կողմերը լիարժեք իրազեկված չեն:

Շարունակելի



Փետրվար 27, 2019 at 12:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր