Սատկած ձկներ Հրազդան գետում, տեսուչները պարզում են ձկների անկման պատճառները

Սատկած ձկներ Հրազդան գետում, տեսուչները պարզում են ձկների անկման պատճառները

ԷկոԼուր

ԷկոԼուրն ահազանգ ստացավ Երևանի բնակչից, որ Հրազդան գետ` Երևանի Դավիթաշենի կամուրջի տակի հատվածում սատկած ձկներ կան: Ահազանգի վերաբերյալ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը ԷկոԼուրին հայտնեց, որ տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում են` պարզելու ձկների անկման պատճառները: Այդ նպատակով ջրից կվերցվի փորձանմուշ լաբորատոր ուսումնասիրության համար:

Ուսումնասիրությունների արդյունքների մասին տեսչական մարմինը կտեղեկացնի ավելի ուշ:

Ապրիլ 19, 2019 at 14:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր