

ԷկոԼուր
Նորագույն տեխնոլոգիաները ոչ միշտ են անվտանգ են շրջակա միջավայրի համար: Գերմանիայի բնության պահպանության միությունը (BUND) հանդես է գալիս հանուն նանոտեխնոլոգիաների օգտագործման վերահսկողության: Միության նախագահ Հուբերտ Վեյգերը (Hubert Weiger) ուշադրությունն է դարձնում նրա վրա, ինչը ոչ ոք երբեւէ չի ստուգել, օրինակ թե ինչ ազդեցություն ունի մանածագործվածքի արտադրության մեջ օգտագործվող արծաթը շրջակա միջավայրի վրա: Հատկապես խոսքը մանածագործվածքի ուտիլիզացիայի ընթացքի մասին է, որն արտադրվել է նանոտեխնոլոգիաների օգնությամբ, կամ լվացքի ընթացքում նանոբաղադրիչների օգտագործման մասին, կամ էլ մանածագործվածքի քիմիական վերամշակման մասին: Ամբողջ քիմիան ընկնում է կոյուղի, որի գովազդը լավ ցույց է տալիս, թե ինչի են ունակ մաքրող միջոցները, որոնք հաշված վայրկյանների ընթացքում մաքրում են ամենակեղտոտ մակերեսները: Գերմանիայում արդեն ահազանգում են:
Հուլիս 16, 2010
