Կանգնեցրե՛ք ապօրինի անտառահատումները

Կանգնեցրե՛ք ապօրինի անտառահատումները

Այս օրերին, երբ երկիրը գտնվում է քաոսային վիճակում, ահազանգեր են տարածվում զանգվածային ապօրինի անտառահատումների մասին:

Մենք գիտակցում ենք, որ ներկայիս ստեղծված հոգեբանական, սոցիալական, քաոսային խիստ ծանր իրավիճակում, մոտալուտ ձմռան պայմաններում ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի մեր հայրենակիցները ջեռուցման խնդիր պետք է լուծեն, սակայն ապօրինաբար, տարերայնորեն, անկազմակերպ անտառների հատումը ոչ մի լավ տեղ չի տանի: Մենք չպետք է ոչնչացնենք մեր տունը, որի գոյության կենսական բաղադրիչներից է անտառը, որն, ի դեպ, ռազմական նշանակություն ունի: Մենք պետք է միավորվենք՝ միասին մեր մեջքն ուղղելու, մեր վերքերն ամոքելու և մեր մի բուռ հայրենիքը ոտքի կանգնեցնելու համար:    

Կոչ ենք անում դադարեցնել ապօրինի անտառահատումները, իսկ պետական պատասխանատու մարմիններին՝ խստորեն կատարել իրենց գործառույթները՝ կանխել ապօրինությունները և հրապարակել արդյունքները:

Նոյեմբեր 13, 2020 at 14:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր