ԳԱՌՆՈՒ ՀԱՆՐԱՀԱՅՏ ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՄՆԱԼ ՄԻԱՅՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ

ԳԱՌՆՈՒ ՀԱՆՐԱՀԱՅՏ ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՄՆԱԼ ՄԻԱՅՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ

ԷկոԼուր

Հանրահայտ քարերի սիմֆոնիան Գառնում: Կպահպանվի արդյոք Հայաստանի բնական հուշարձանների ցանկում ներառված այդ յուրահատուկ բնական հուշարձանը, թե կանհետանա երկրի երեսից ոմանց ագահության, եւ մյուսների անտարբերության շնորհիվ:

Քարերի սիմֆոնիան առաջարկում են Գառնու ձոր ժամանած զբոսաշրջիկներին` զմայլվելու համար: Գումար են վերցնում եւ տալիս են անհասկանալի տոմս: Եթե չվճարես դեպի յուրահատուկ երկրաբանական կերտվածք տանող ճանապարհի մոտ նստած տարօրինակ ծերուկին, ապա  օգնության կգան նրա ծանոթները, ովքեր ոչ հեռվում գտնվող տնակում են լինում: Սակայն ինքնաբուխ զբոսաշրջության գործիչները չեն կարողանում «Քարերի սիմֆոնիայի բարբարոսական ոչնչացման» դեմն առնել: Երիտասարդական կանաչ շարժման հայտնի ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը բառիս բուն իմաստով գոռում է, որ 2007թ. սկսած Քարերի սիմֆոնիան մաս-մաս տանում են տեղացի եւ ոչ տեղացի հարուստները` շինարարության համար: (Տես լուսանկարները):

«… Մեքենաները քարը բերում են Արտաշատ, որտեղ ծաղկում է «քարի բիզնեսը»: Նման մեկ քարը 300 դրամ արժե: Քարերն օգտագործում են բարձրաստիճան պաշտոնյաները:… Պահանջում ենք իրավապահ մարմիններից` բացահայտել ու պատժել բարբարոսության հեղինակներին:… Պահանջում ենք պատասխանել, թե ինչու մինչև օրս չկա պահակակետ, և հուշարձանը չի պահպանվում ըստ օրենքի: …Պահանջում ենք սահմանել հատուկ կարգ` այս հուշարձանը պահպանելու համար»,- ասված է Մարիամ Սուխուդյանի ս.թ. օգոստոսի 21-ի դիմումում:

Օգոստոս 23, 2010

SOS

Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր