Դեկտեմբերի 7-ը երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է

Դեկտեմբերի 7-ը երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է

Այսօր Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցն է:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին, Հայաստանի հյուսիս-արևմտյան մասում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, ուժգնությունը՝ 6,8-7,2 մագնիտուդ։ Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվեց հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 միլիոն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալի։

Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս եկավ Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Երկրաշարժի արդյունքում լիովին ավերվեցին Սպիտակ քաղաքը և 58 գյուղ, մասամբ ավերվեցին Լենինական (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (ներկայում՝ Վանաձոր) քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր։

Զոհվեց 25000 մարդ: Անօթևան մնաց 514000 մարդ: Փլատակներից հանվեց կենդանի  45000 մարդ, հոսպիտալացվեց 12500 մարդ։

Նյութական կորուստների արժեքը հաշվարկվեց 10 միլիարդ ԱՄՆ դոլար։

Չնայած Սառը պատերազմի լարվածությանը, երկրաշարժից մի քանի օր հետո Խորհրդային միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը պաշտոնապես ԱՄՆ-ից հումանիտար օգնություն խնդրեց (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ)։ 113 երկիր զգալի քանակությամբ հումանիտար օգնություն ուղարկեց Խորհրդային Միություն՝ փրկարարական սարքավորումների, որոնողական խմբերի և բժշկական պարագաների տեսքով։

Տեղեկատվությունը վերցված է Վիքիպեդիա ազատ հանրագիտարանից:

Դեկտեմբեր 07, 2021 at 12:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր