Խլուրդների անկման ահազանգի հետքերով Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները «Դիլիջան» ազգային պարկի տարածքում նմուշառումներ կիրականացնեն

Խլուրդների անկման ահազանգի հետքերով Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները «Դիլիջան» ազգային պարկի տարածքում նմուշառումներ կիրականացնեն

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ահազանգ է տարածվել այն մասին, որ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում մեծ քանակությամբ խլուրդների անկում է տեղի ունեցել: Արձագանքելով ահազանգին՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ խնդիրը նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի ուշադրության կենտրոնում է:

«Ահազանգի շուրջ Շրջակա միջավայրի նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի մասնագետներն այսօր խորհրդակցություն են անցկացրել։ Վաղն ազգային պարկի մասնագետները կայցելեն գրառումներում նշված բոլոր կոորդինատներով, տեղում կուսումնասիրեն խնդիրը և նմուշառումներ կիրականացնեն։

Շնորհակալություն ենք հայտնում ահազանգի համար և հորդորում՝ նախքան մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքների հրապարակումը, զերծ մնալ հնարավոր պատճառների մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումից», - նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հունիս 06, 2022 at 15:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր