Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասում անտառածածկ տարածք է այրվում։ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ հրդեհը բռնկվել է նոյեմբերի 22-ին, իրականացվում են հրեդեհաշիջման աշխատանքներ, որոնք շարունակվում են նոյեմբերի 23-ին:
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 6 հա անտառածածկ տարածք՝ խաշամ, խոտածածկույթ, բուսածածկույթ և 10 կանգուն, չորացած հաճարենի:
Նոյեմբեր 23, 2022 at 15:58