Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասի անտառածածկ տարածքում բռնկված հրդեհը դեռևս չի մարվել: Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ նոյեմբերի 24-ին, ժամը 07։05-ին Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից:
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է նոյեմբերի 22-ին:
Նոյեմբեր 24, 2022 at 13:55