Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում հայտնաբերել են ավազակոպճային խառնուրդով բեռնված «Կամազ» մակնիշի 2 բեռնատար և 1 բարձող մեքենա: Տեսուչներն անմիջապես դադարեցրել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի դուրսբերման աշխատանքները։
Հայտնաբերված մեքենաները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Հուլիս 04, 2023 at 15:25