Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հայտնաբերել են բազալտի և տուֆի ապօրինի արդյունահանման դեպք: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Տեսուչներն անհապաղ դադարեցրել են նշված տարածքում ծանր տեխնիկայի միջոցով օգտակար հանածոների ապօրինի դուրսբերման աշխատանքները:
Իրականացված մարկշեյդերական չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ապօրինի արդյունահանվել է 1470 խմ տուֆ և 18435 խմ ծավալով բազալտ:
Կատարվել է նաև հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ։ Նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին:
Հուլիս 13, 2023 at 14:04