2024թ. մայիսի վերջին շաբաթը Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերի համար ծանրագույն ժամանակահատված էր: Դեբեդ և Աղստև գետերի վարարման հետևանքով հեղեղն ահռելի վնասներ պատճառեց բնակավայրերին, ենթակառուցվածքներին, մարդկանց: 39 բնակավայր ճանաչվեց աղետի գոտի, այդ թվում են Փամբակ համայնքի Վահագնաձոր և Ձորագետ գյուղերը:
Ջուրն ամբողջությամբ քանդեց Ձորագետ բնակավայրի հատվածում Մ6 միջպետական ճանապարհը: Լցվեց տներ, ու նկուղներ, հյուրանոց: Ոչնչացրեց այգիներ, խեղդվեցին ընտանի կենդանիներ:
Բնակավայրերին հասցված վնասների ու գյուղերի՝ պատկան մարմիններից ունեցած ակնկալիքների մասին ԷկոԼուրի նոր՝ «Մայիսյան աղետը Փամբակ համայնքում» տեսանյութում պատմում են Փամբակ խոշորացված համայնքի ներկայացուցիչները։
Մանրամասները՝ դիտեք տեսանյութում։
Տեսանյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացված «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները որպես Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականության մեջ սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակիցներ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի և ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Հուլիս 18, 2024 at 11:59