ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՐԹԱՎԱՅՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՏՈՒՄ Է ՄՐԳԱՏՈՒ ԾԱՌԵՐԸ ՈՒ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՁՄՌԱՆԸ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՐԹԱՎԱՅՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՏՈՒՄ Է ՄՐԳԱՏՈՒ ԾԱՌԵՐԸ ՈՒ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՁՄՌԱՆԸ

Գալուստ Նանյան, ԷկոԼուրի համար

Արարատյան հարթավայրի բնակավայրերում բնակչությունը սկսել է հատել իրենց բակերի մրգատու ծառերը, որպեսզի ձմռանը տաքացնի իրենց բնակարանները:

Նրանք անհագնստանում է, որ գազի թանկացումով  չեն կարող շատ օգտագործել կապույտ վառելիքը և այդ հանգամանքը հաշվի առնելով իրենք այդ քայլին են դիմում:

«Ափսոսում ենք, բայց ինչ արած պետք է չէ այս ձմեռն էլ անցկացնենք և տաքացնենք մեր երեխաններին,- ասում էր Էջմիածնի տարածաշրջանի գյուղերից մեկում ինձ հանդիպած բնակիչը:

Զրուցակիցս չցանկացավ, ո’չ նկարվել և ո’չ էլ ներկայանալ, սակայն հայտնեց, որ ամեն օր էլ իրենց գյուղում փայտի մեքենաներ են պտտվում ու մեկ խմ փայտը վաճառում են 14-16 հազար դրամով:

«Ախր դա էլ ոչ թե մեկ խմ է, այլ մի շարք կոճղեր են այդքանով վաճառում, որ կոտրատես ու շարես իրար վերա մեկ խմ էլ չի կազմի: Ամեն օր անտառահատումներից են խոսում հեռուստատեսությամբ, հասկանում եմ, բայց ինչու քայլեր չեն ձեռնարկում, որ «Ոչ շիշը վառվի, ոչ էլ միսը»: Տարվա մեջ երկու անգամ գազի գին են թանկացնում, ժողովրդին «շիշը մտցնում», բայց ախր էդպես բան են անում»,- ասում էր զրուցակիցս:

Ըստ զրուցակցիս, ով արդեն հասցրել էր իր բակի թթի ծառը կտրել ու կոտրատել` ձմռանն այրելու համար, այս ամենը հիշեցնում է 1990- ական թվականները, որ ով որտեղից ասես փայտ էր հայթայթում` գարունը դիմավորելու համար:

Հոկտեմբեր 22, 2010

SOS

Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր