2010Թ. ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՂԵՏՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ

2010Թ. ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՂԵՏՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ

ԷկոԼուր

Կարիք չկա 10 կամ 15 տարի սպասել, որպեսզի ներկայացնել աղետները, որոնք մեզ սպասվում են կլիմայի փոփոխության արդյունքում: Հետազոտությունների համաձայն, որոնք հրապարակվել են  Telegraph թերթում, 2010թ. առաջին 10 ամիսների ընթացքում կլիմայի փոփոխության արդյունքում մահացավ 29 000 մարդ: Դա երկու անգամ ավելի է, քան անցյալ տարի: Հետազոտության կազմողների գնահատականներով` միայն Ռուսաստանում անոմալ շոգի եւ երաշտի պատճառով մահացավ 15 հազար մարդ, Չինաստանում եւ Պակիստանում ջրհեղեղից` 6,2 հազար մարդ: Ֆրանս Փրես գործակալության տեղեկացմամբ Կենտրոնական Եվրոպայում դեկտեմբերի սկզբի սառնամանիքները խլեցին 79 մարդու կյանք:

Ապահովագրական վճարների ծավալն աճել է 27 միլիարդից մինչեւ 36 միլիարդ դոլլար, որոնցից 31 միլիարդը բնապահպանական աղետների համար է, 5 միլիարդը` մարդածին աղետների համար:

Դեկտեմբեր 09, 2010

SOS

Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր