

ԷկոԼուր
Սոցիալական ցանցերում եւ մամուլում ահազանգ տարածվեց Երեւանի Քանաքեռի շրջանից: Այսպես, 1-ին լրատվականը գրում է. «Քանաքեռի այգում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են սկսվել: Այս մասին ահազանգում է Քանաքեռի բնակիչ Սևակ Մնացականյանը: Արդեն 5 օր արագ տեմպերով ընթացող ծառահատումն ու այգու ասֆալտապատումը մտահոգության տեղիք են տալիս ոչ միայն Սևակի, այլև Քանաքեռի ողջ բնակչության շրջանում:
«Այս ամենը սկսել է դեռ 1 տարի առաջ: Այս տարածքում նախ սրճարան սարքեցին և հատեցին շրջակա այգու 7 ծառ` ասելով, թե դրանք գողացել են: Հիմա էլ նորից մեծացնում են ազատ գոտու տարածքը` նոր հատումներ սկսելով»,- մեզ հետ զրույցում պատմում է Սևակ Մնացականյանը»:
ՀՀ բնապահպանության նախարարությունը այդ ահազանգի արձագանքեց հետեւյալ կերպ: Ինչպես նշում է News.am-ը, Քանաքեռում գտնվող այգու ծառերի հատումն իրականացրել են թաղապետարանի աշխատակիցները: Այդ մասին հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը: «Փտած ծառ էր, որը քամու ազդեցությամբ թեքվել էր: Մեր տեսուչները գնացել են այն պահին, երբ ծառը կտրում էին, Արաբկիրի թաղապետի թույլտվությամբ է եղել, տարել են պահեստավորել իրենց մոտ, որ բաժանեն անապահով ընտանիքներին»,- ասել է Հասմիկ Մկրտչյանը:
Մայիս 02, 2011 at 15:04
