Ղրղզստանի մեր գործընկերները կարծում են, որ արեւմտյան երկրները մտադիր են մահացու վտանգավոր վիրուսների պահեստարանը տեղափոխել զարգացող երկրներ

Ղրղզստանի մեր գործընկերները կարծում են, որ արեւմտյան երկրները մտադիր են մահացու վտանգավոր վիրուսների պահեստարանը տեղափոխել զարգացող երկրներ

ԷկոԼուր

Ղրղզստանի մեր գործընկերները, «Մարդու իրավունքների եւ օրինականության պահպանման բյուրո» հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն են տարածել, որտեղ նախազգուշացում կա զարգացող երկրների եւ հետխորհրդային երկրների համար: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Կենսալաբորատորիաները դառնում են վտանգավոր օբյեկտներ, այդ պատճառով արեւմտյան երկրները փորձում են բոլոր հնարավոր միջոցներով` հրապարակային եւ ոչ հրապարակային, վիրուսների համար պահեստարաններ կառուցել արդեն ոչ թե իրենց տարածքներում, այլ զարգացող երկրներում, այդ թվում` Արեւելյան Եվրոպայում եւ նախկին ԽՍՀՄ-ի երկրներում:

Բիշկեկում կանադական կենսալաբորատորիայի կառուցման դեմ բնակիչների եւ հասարակայնության զանգվածային կամպանիաները տեւեցին ավելի քան 9 ամիս եւ ավարտվեցին նախագծի կանգնեցմամբ, քանի որ դեմ հանդես եկան քաղաքային իշխանությունները, մի քանի կոմիտեներ, եւ խորհրդարանական խմբակցություններ: Հավաքվեց փաստաթղթերի հսկայական արխիվ, տասնյակ հազարավոր ստորագրություններ` ընդդեմ այդ շինարարության: Ղրղզստանի մամուլը հետեւողականորեն այդ թեմայի վրա է պահում իր ուշադրությունը...

Այժմ Բիշկեկում տագնապով քննարկում են վերջին նորությունները Գերմանիայից, որի հյուսիսային մասը համաճարակի էպիկենտրոն է դարձել: Հայտնաբերված շտամմ Օ104-ը, որին նաեւ անվանում են Էնտերոգեմորրագիկ (առաջացնում է ներքին արյունահոսություն), տարբերվում է օրգանիզմի վրա անբարենպաստ ազդեցությամբ:

Մասնավորապես, խոսքը հիվանդության անսովոր արագ զարգացման մասին է, դրա հետ մեկտեղ հարուցիչի նկատմամբ հատկապես ընկալունակ են հասուն կանայք, ովքեր մահացածների մեծ մասն են կազմում: Բացի այդ, վտանգը սրանում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությամբ:

Բայց գերմանացիները դեռ պատրաստ չեն ընդունել, որ վտանգավոր վիրուսի տարածման աղբյուր կարող էր դառնալ Գերմանիայում տեղակայված BSL-4 դասի (վտանգավորության ամենաբարձր աստիճան) կենսալաբորատորիան: Նման տեղեկատվությունը զանգվածային բողոքների ֆոնի վրա կարող է Գերմանիայի կառավարության անկումն առաջացնել: Եւ նույնիսկ վիրուսի չարտահսելը որպես այդպիսին, այլ այդ փաստերը թաքցնելու բժիշկների եւ կենսաբանների փորձերը կարող են պայթեցնել հասարակությունը: Ահա թե ինչպիսի օբյեկտներ են տեղակայված Գերմանիայում (տվյալները գաղտնի չեն, դրանք դրված են ինտերնետում)`

1. Robert Koch Institute Germany, Berlin

The facility was licensed for construction by City of Berlin on November 30, 2008.

2. Bernhard Nocht Institute for Tropical Medicine, Hamburg

3. Philipps University of Marburg, Marburg

From 2008 construction. The facility is licensed to work with genetically modified organisms

4. Friedrich Loeffler Institute on the Isle of Riems (Greifswald)

2010 – construction.  Deals especially with virology

5. High Containment Laboratory, DDPS

Գերմանացի մասնագետներին կոչ արեցին, որքան հնարավոր է արագ պարզել համաճարակի պատճառը: Դրա հետ մեկտեղ, նրանք ընգծում են, որ օջախը, ակնհայտ է, որ գտնվում է գերմանական Համբուրգ քաղաքի շրջանում»:

Հունիս 06, 2011 at 15:26

SOS

Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր