Նույնիսկ 7 բալանոց երկրաշարժը կարող է աղետ դառնալ Երեւանի համար

Նույնիսկ 7 բալանոց երկրաշարժը կարող է աղետ դառնալ Երեւանի համար

Ռեգնում տեղեկատվական գործակալություն

Հայաստանի ամբողջ տարածքը գտնվում է ամենաբարձր ռիսկ ունեցող սեյսմիկ գոտում. տատանումներն այստեղ կարող են հասնել 8-11 բալ ուժգնության: Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանության ինստիտուտի գեոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Ռուբեն Յադոյանի խոսքերով` սեյսմիկ քարտեզների պատրաստման ընթացքում, որոնք պահանջվում են յուրաքանչյուր շենքի կառուցման համար, որպես հիմք հաճախ ընդունվում են ավելի քան 30 տարի վաղեմության տվյալներ կամ  նույնիսկ հարեւան կառույցների տվյալները:  Իսկ եթե հաշվի առնենք, որ Երեւանի կենտրոնում շատ դատարկություններ կան, ապա  կառուցապատողների այդ անփութությունը կարող է շատ թանկ նստել նրանց վրա, այն էլ որ երբեմն տեղի ունեցող գրունտի փլուզումները կատարվում են առանց որեւէ երկրաշարժի:

Ինչպես այս կապակցությամբ կարծում է «Դաշնակցություն» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ամենաանբարենպաստ վիճակում է հայտնվել մայրաքաղաքի կենտրոնը: Բացի շինարարական նորմերի խախտումից եւ անհրաժեշտ ուսումնասիրըթյունները զանց առնելուց մեկ այլ խնդիր էլ կա: Հետխորհրդային տարիներին շատ շենքերի վերեւի հարկերի վրա անկանոն նոր հարկեր են ավելացրել, իսկ դա չափազանց վատ է ազդում հիմքերի վրա, որոնցից շատերը առանց այդ էլ ամրացման կարիք ունեն:

Հունիս 16, 2011 at 12:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր