

ԷկոԼուր
Ադրբեջանցի հակերները այս հանգստյան օրերին կոտրել են հայկական Օրհուս կենտրոնների www.aarhus.am կայքը: Էկոլոգիական տեղեկատվության փոխարեն, որը ստացվում է 15 Օրհուս կենտրոնների կողմից,կայքը բացվում էր դիմակով զինվորականի կերպարով, ադրբեջանական դրոշով եւ կոչով` ճանաչել Խոջալուն: Կայքն արդեն վերականգնված է: Հայաստանում Օրհուս կենտրոնները ստեղծվել են ԵԱՀԿ-ի աջակցությամբ` որպես օգնություն ՄԱԿ-Ի ԵՏՀ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի իրականացման:
Հունիս 20, 2011 at 12:19
