Իսլանդիան կարող է ջրի տակ անցնել, եթե Կատլա հրաբուխը վերջնականապես արթնանա

Իսլանդիան կարող է ջրի տակ անցնել, եթե Կատլա հրաբուխը վերջնականապես արթնանա

News.am

Իսլանդիայում արթնացող Կատլա հրաբուխը նոր մեծ աղետի սպառնալիք է իր մեջ կրում: Իսլանդիան կարող է բառացիորեն ջրի տակ անցնել, քանի որ Կատլա հրաբուխը գտնվում է հսկա սառցադաշտի տակ: Եթե այն հրաբուխի ազդեցության տակ հալչի, ապա ամբողջությամբ կծածկի երկրի արեւելյան ափը, գրում է Vesti.ru-ն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իսլանդիայում արթնանում է Կատլա հրաբուխը, որը Էյաֆյատլայկուդլի ավագ եղբայրն է: Կատլայի ժայթքումը կարող է վերջին 100-ամյակի ամենահզոր հրաբուխը լինել:

Իրավիճակը կարող է շատ ավելի լուրջ լինել, քան նախորդ տարի, երբ ժայթքում էր իր «կրտսեր» եղբայրը:

Վերջին անգամ Կատլան ժայթքել է 1918-ին, այն ժամանակ հալչող ջրերն իրենց հետ օվկիանոս էին տարել ամբողջական հսկա սառցաբեկորներ:

Դեկտեմբեր 06, 2011 at 17:34

SOS

Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր