Բիզնեսը պետք է ձեռքերը հետ քաշի Քաջարան գյուղից

Բիզնեսը պետք է ձեռքերը հետ քաշի Քաջարան գյուղից

ԷկոԼուր

Քաջարան գյուղի տեղանհանման փորձը ի օգուտ բիզնեսի` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ նրա բաժնետերեր «Cronimet Mining», «Մաքուր երկաթ», «Մոլիբդեն փրոդաքշն»  ընկերությունների, բողոքի ալիք է առաջացրել ոչ միայն գյուղի բնակիչների շրջանում, այլեւ լայն հասարակության:

Խոսքը ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի 627-Ն որոշման մասին է, որի համաձայն` համայնքից վերցվել են հողեր` պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար:

Ո'չ գյուղը, ո'չ հասարակությունը, «բացառիկ գերակա շահ» չի տեսնում, որն ընկած է այս որոշման հիմքում: Մենք չենք կարող օրենք ունենալ, որով խախտվում են սահմանադրական իրավունքները, եւ ամբողջ գյուղի բնակիչները դառնում են ստիպողաբար տեղահանվողներ, զրկվում են իրենց հայրենիքից:

Ի նշան Քաջարան գյուղի հետ համերաշխության` բնապահպան ակտիվիստները դեկտեմբերի 16-ին` ժամը 15:00-ին, բողոքի ակցիա կանցկացնեն ՀՀ կառավարության շենքի մոտ: Միեւնույն օրը` ժամը  16:00-ին, Քաջարան գյուղում հայտարարված է հանդիպում ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ:

Դեկտեմբեր 16, 2011 at 14:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր