

ԷկոԼուր
«Facebook» սոցիալական ցանցում ակտիվիստները տարածել են ահազանգ Ազատի կիրճի ծառահատումների մասին: «Հեծանիվ+» ՀԿ-ի ակտիվիստները նկարահանել են ծառահատումների վայրը, ինչպես նաեւ դիմել են ՀՀ բնապահանության նախարարություն` պահանջելով պարզել, թե ինչ է կատարվել Ազատի կիրճում եւ պատժել մեղավորներին: Նշենք, որ Ազատի կիրճը հարակից է Խոսրովի արգելոցին եւ արգելոցի յուրահատուկ լանդշաֆտների բնական շարունակությունն է: Բնապահպանության նախարարության կողմից պատշաճ վերահսկողության բացակայության պայմաններում կիրճը ենթարկվում է անտրոպոգեն ուժեղ ճնշման: Ի՞նչ կասի նախարարությունն այս անգամ, այն դեպքում որ ակտիվիստներն ահազանգն ուղարկել են ուղիղ նախարարություն:
Լուսանկարը` Սամվել Հովհաննիսյանի
Հունվար 10, 2012 at 13:23
