Պետք է ամեն կերպ փորձել քաղաքական դաշտում ակտիվացնել բնապահպանական խնդիրները. բնապահպան Թ. Ենոքյան

Պետք է ամեն կերպ փորձել քաղաքական դաշտում ակտիվացնել բնապահպանական խնդիրները. բնապահպան Թ. Ենոքյան

www.1in.am

Պետք է ամեն կերպ փորձել քաղաքական դաշտում ակտիվացնել բնապահպանական խնդիրները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստ, բնապահպան Թեհմինե Ենոքյանը (ԷկոԼուր` Թեհմինե Ենոքյանը «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի ներկայացուցիչն է)` խոսելով տարվա բնապահպանական առաջնահերթությունների շուրջ: Ըստ նրա` այս տարվա առաջնահերթությունը Քաջարանի և հարակից 5 գյուղերի խնդիրն է:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 627 որոշման համաձայն` Սյունիքի մարզի 6 գյուղերից 600 հա պետք է օտարվի որպես բացառիկ գերակա շահ`Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի և պոչամբարի կառուցման, ընդլայնման նպատակով:

Թեհմինե Ենոքյանը կարևորեց նաև Ջերմուկում Ամուլսարի և Թեղուտի անտառների ոչնչացման խնդիրը: Ըստ նրա` շուտով սկսվելու է «Փրկենք Թեղուտը» մեծ արշավը:

Բնապահպան-ակտիվիստը դրական գնահատեց այն, որ Քաջարան գյուղի խնդիրը անհաղորդ չմնաց հասարակության, «Ժառանգություն» կուսակցության, քաղաքացիական շարժումների և անհատների շրջանում: «Պետք է ամեն գնով փորձել բնապահպանական խնդիրները բարձրացնել քաղաքական դաշտում, ակտիվացնել բնապահպանական խնդիրները և ստիպել հաշվի նստել բնապահպանների հետ: Այս պահին կարևորում եմ ցանկացած ակտիվություն, որը կարող է բերել հարցերի լուծման և ռեալ հիմք հանդիսանալ փոփոխությունների և արդեն իսկ ընդունված որոշումների, հատկապես 627 չարաբաստիկ որոշման բեկանման համար»,- ամփոփեց բնապահպան-ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը:

Հունվար 10, 2012 at 15:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր