

ԷկոԼուր
էնդոկրինային հիվանդությունների եւ խախտումների տեմպերը սկսել են սկսել են արագանալ քիմիական ադրյունաբերության զարգացմանը զուգընթաց, եւ դա մտահոգություն է առաջացնում: Այս մասին նշված է Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության (EEA) զեկույցում:
Զեկույցից հատվածներ է տարածել «Եվրոպայի կանայք հանուն ընդհանուր ապագայի» ցանցը (Women of Europe for Common Future, WECF). Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Էնդոկրին հիվանդություննների և խախտումների տեմպերը, ինչպիսիք են մարդկանց մոտ որոշ վերարտադրողական և զարգացման վնասները, փոխվել են քիմիական ադրյունաբերության հետ զուգընթաց` բերելով այն մտահոգության, որ այս գործոնները կարող են կապակցված լինել: Օրինակ` մի քանի եվրոպական երկերներում, որտեղ պարբերաբար ուսումնասիրություններ են անցկացվել, սերմնահեղուկի ներկայիս կարգավիճակը բավականին վատ է` մոտ 40% տղամարդկանց մոտ պտղաբերությունը նվազել է, որը նաև վերարտադրողական և զարգացման վնասների ապացույց է` կապված էնդոկրին համակարգի վատթարացման հետ մի շարք ցեղատեակներում` մասնավորապես այն շրջակա միջավայրերում, որոնք աղտոտված են քիմիկատների մի ամբողջ բույլով, որոնք գործածվում են ամեն օր: Հիմնվելով մարդկային և կենդանական բնույթի ապացույցների վրա` շատ գիտնականններ մտահոգված են քիմիական աղտոտիչների խնդրով, որոնք կարող են միջամտել հորմոնների նորմալ ֆունկցիաներին. այսպես կոչված էնդոկրին քայքայող քիմիկատները կարող են պատճառահետևանքային դեր խաղալ հիվանդությունների և խախտումների համար: Եթե դա ճիշտ է. ապա այս «վաղ նախազգուշացումները» ազդանշան են հանդիսանում, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը ձախողվել է»:
Հունիս 08, 2012 at 19:18
