Նոր ահազանգ Աբովյան փողոցից

Նոր ահազանգ Աբովյան փողոցից

ԷկոԼուր

Աբովյան փողոցում ապամոնտաժված բուտիկների տեղում կրկին շինարարություն է: Այս մասին հայտարարում է «Մեր քաղաք» քաղաքացիական նախաձեռնությունը: Վերջինիս տարածած տեղեկտվության մեջ մասնավորապես ասված է. «Այս պահին ակտիվորեն աշխատում է շինարարական տեխնիկան, ծառերի կողքին անհայտ պատճառներով և անհայտ թույլտվություններով կատարվում են հողաշինարարական աշխատանքներ։ Փորվող փոսորակը վնասում է մայթի հաստաբուն ծառերի արմատները։
Այս նողկալի և համառ ատելությունը մայրաքաղաքի կանաչ տարածքների նկատմամբ  բնական շարունակությունն է քաղաքապետարանի տարածած սուտ հատարարության,  թե այդտեղ որևէ «օբյեկտի» կառուցում չի նախատեսվում: Մենք դատապարտում ենք հանրային տարածքներն այլանդակող և առևտրի գոտու վերածող բոլոր որոշումները և պահանջելու ենք նրանց պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ։ Պահանջում ենք հողի հետլիցք կատարել և դադարեցնել Աբովյան փողոցի հանրային տարածքում ընթացող աշխատանքները»:

Նշենք, որ www.panarmenian.net կայքիհետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ վարչության պետ Արթուր Գևորգյանն ասել է, որԱբովյան փողոցի կրպակներից ազատված տարածքում սրճարանի կամ որևէ այլ «օբյեկտի» կառուցում չի նախատեսվում:  «Սալիկապատում ենք ճեմուղու համար նախատեսված հատվածը: Շինարարական աշխատանքները կատարվում են համաձայն նախատեսված ծրագրի: Որևէ սրճարանի կառուցում չի նախտեսվում: Մենք հայտարարել ենք, որ վերադարձնում ենք այդ տարածքը քաղաքացիներին, թող քաղաքացիական նախաձեռնությունները դա հասկանան վերջապես»,- ասել է Արթուր Գեւորգյանը:

Լուսանկարը՝ «Մեր քաղաք» քաղաքացիական նախաձեռնության

Հուլիս 16, 2012 at 16:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր