

ԷկոԼուր
Մեր օգտագործած ապրանքների մեծամասնությունը պարունակում է էնդոկրին քայքայիչներ: Կենդանիների վրա արված փորձերը ցույց են տվել, որ էնդոկրին քայքայիչներն առաջացնում են անպտղություն, վաղահաս հասունացում, տղամարդու սերմնահեղուկի ցածր որակ և այլ լուրջ առողջական խնդիրներ: Ինչպես նշում է Դանիայի Սպառողների Խորհուրդը, որն ուսումնասիրել է այս խնդիրը, էնդոկրին քայքայիչներն ընդգրկում են այնպիսի նյութեր, ինչպիսիք են՝ էթիլհեքսիլ մետօքսիցինամիդը հակարևարյուքային քսուկում, ֆտալաթթու՝ լոգարանի վարագույրներում, դրանք առկա են վինիլային հատակներում: Ստիրոլը առկա է սոսնձում և ներկում, բիսֆենոլը օգտագործվում է պահածոյացված սնունդում:
Դանիայի Սպառողների Խորհուրդը հայտարարում է. «Արդյո՞ք այս նյութերը իսկապես անհրաժեշտ են սպառողական ապրանքներում: Ոչ, դրանք այլընտրանքներ ունեն և, հետևաբար, կոչ ենք անում ԵՄ Հանձնաժողովին արգելք դնել այս քիմիկատների օգտագործման վրա, քանի դեռ չափազանց ուշ չէ»:
Հայ սպառողները նույնպես պետք է ուշադրություն դարձնեն այս խնդրի վրա: Հիշեցնենք, որ վերջերս «Ցիտո-Լաբ» էքսպրես լաբորատորիայի վարիչ Անահիտ Պետրոսյանը հայտարարեց այն մասին, որ տղամարդկանց 30%-ը դիմում է իրենց, ունեն անպտղության խնդիրներ, ընդորում, անպտղության հիմնական պատճառը սերմնահեղուկի վատ որակն է:
Մարտ 01, 2013 at 14:44
