

ԷկոԼուր
Կոմիտաս 5 հասցեում անօրինական շինարարություն են սկսել: Այս մասին ահազանգում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը: «Չունեն շենքի նախագիծ, բայց շենքի հիմք են փորում: Չունեն քանդման թույլտվություն, բայց շենք են քանդում...Ու այս ամենը քաղաքապետարանի իմացությամբ... Հիասթափված քաղաքացիները ստիպված բողոքի ակցիաներ պետք է կազմակերպեն....»,- տեղեկացնում է նախաձեռնությունը:
Հուլիս 03, 2013 at 15:42
