

ԷկոԼուր
Հուլիսի 29-ին` ժամը 11.05-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացուն պատկանող հողամասով` շինարարության աշխատանքների համար, անցկացվել են խողովակներ, ինչի հետևանքով հողամասի հողը մոտ 200 մետր սողացել և լցվել է մոտակայքում հոսող Եղեգիս գետը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:
Դեպքի վայր է մեկնել Վայոց Ձորի ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Շատին գյուղի 6-րդ փողոց փակուղի 3 թիվ 3 տանը կից հողամասից սահքի մակերեսը կազմել է 400մ3 (8x15), ինչի հետևանքով 4 ընկուզենիներ հայտնվել են Եղեգիս գետում:
Դեպքի մասին տեղեկացվել են Վայոց ձորի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը և ՀՀ ԱԻՆ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:
Հուլիս 29, 2013 at 17:21




