

ԷկոԼուր
Սեպտեմբերի 16-ին խոտածածկ տարածքներ են հրդեհվել Երեւանի մի շարք շրջաններում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների պաշտոնական կայքը:
Մասնավորապես՝ Աճառյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող բուսաբանական այգում այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք և կոճղեր, Նոր Նորք վարչական շրջանի 1-ին զանգվածում՝ Ազատամարտիկների այգում` 1000 քմ խոտածածկ տարածք, Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 55ա շենքի մոտակայքում` 1000 քմ բուսածածկ տարածք, Քանաքեռի գերեզմանատանը` 6000 քմ:
Լուսանկարը` tesankyun.am-ի
Սեպտեմբեր 17, 2013 at 19:03
