Հերթական հարվածը Եղեգիս գետին

Հերթական հարվածը Եղեգիս գետին

ԷկոԼուր

Եղեգիս գետը չորացել է փոքր ՀԷԿ-ի պատճառով: Այս մասին Համայակական բնապահպնական ճակատին (ՀԲՃ) ահազանգում են Վայոց ձորի մարզի բնակիչները:  «Այսպիսի վիճակ է ամեն տարի՝ ամռանը և աշնանը: Բավական չէ, որ ձկնուղի ընդհանրապես չկա, խողովակի մեջ է վերցված նաև գետի ամբողջ ջուրը»,- բողոքում են բնակիչները: Նրանց պնդմամբ` ՓՀԷԿ-ը  գտնվում է Գետիվանքի մոտակայքում և պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին: Ըստ ՀԲՃ-ի` դա «Եղեգիս-1» ՓՀԷԿ-ն է, որը շահագործում է «Բազենք» ՓԲԸ-ն:

Լուսանկարը` Արթուր Մելքոնյանի

Սեպտեմբեր 23, 2013 at 16:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր