

ԷկոԼուր
Հայաստանում Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիան եւ երկրում տարվող տնտեսական քաղաքականությունն անհամատեղելի են: 2014թ-ին լրանում է 10 տարին, ինչ Հայաստանը վավերացրել է Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիան, որի նպատակներն են` խթանել լանդշաֆտի պահպանության, կառավարման, պլանավորման գործընթացը, կազմակերպել լանդշաֆտի հարցերով եվրոպական համագործակցությունը: Սակայն մեզանում հաճախ հաշվի չեն առնվում կոնվենցիայի դրույթները: Երկրում թափ առած շինարարական եւ հանքարդյունաբերական գործունեության հետեւանքով փոփոխության է ենթարկվում լանդշաֆտը, ինչը սողանքների ակտիվացման, փլուզումների պատճառ է դառնում:
Նման շինարարության արդյունք է Դիլիջան-Իջեւան երկաթգիծը: Ինչպես սույն թվականի նոյեմբերի 27-ին կայացած Հայաստանում Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի իրագործման խնդիրների աշխատաժողովի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, Դիլիջան-Իջեւան երկաթգծի երկայնքով էկզոգեն պրոցեսները, փլվածքները, եւ սողանքային երեւույթները շատացել են: «Լավ կլինի, որ այդ բացասական օրինակը մեր համար դաս լինի»,- ասաց Սիմոն Պապյանը:
Դեկտեմբեր 02, 2013 at 17:37
