

Հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Ուժեղ փոթորկի պատճառով քաղաքը հայտնվել է արտակարգ իրավիճակում: Քաղաքի մոտ 10 տուն փլվել է: Վարդենիսի բնակիչները դեպքի մասին ահազանգել են համապատասխան մարմիններին: Այժմ դեպքի վայրում են իրավապահ մարմինները, ովքեր փորձում են պարզել թե ինչպես է տեղի ունեցել դեպքը: Հայտնի է նաև, որ տներից բացի արմատախիլ են եղել մի քանի ծառեր: Բնակիչները տեղեկացմամբ անգամ մի մեքենա հայտնվել է բնակիչներից մեկի տանը:
Հունիս 30, 2014 at 13:22
