ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՓԱԿՎԵՑ ԳՅՈՒՄՐՈՒ ՕՐՀՈՒՍ ԿԵՆՏՐՈՆԸ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՓԱԿՎԵՑ ԳՅՈՒՄՐՈՒ ՕՐՀՈՒՍ ԿԵՆՏՐՈՆԸ

ԷկոԼուր

Ինչպես հայտնում է Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող Գեւորգ Պետրոսյանը, Շիրակի մարզպետարանի հանձնարարությամբ փակվել է Գյումրու Օրհուս կենտրոնը:

Կենտրոնը բացվել էր 2007թ. դեկտեմբերի 12-ին` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ Շիրակի մարզպետարանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Կենտրոնի գործունեության նպատակն էր աջակցել Շիրակի մարզում հասարակության համար բնապահպանական տեղեկատվության հասանելի դարձնելուն, խթանել հասարակայնության մասնակցությունն այդ ոլորտում որոշումների կայացման գործընթացում, նպաստել բնապահպանական հարցերում հասարակայնության համար թափանցիկ միջավայրի ստեղծմանը, այդ ոլորտում արդարադատության մատչելիությանը:

Նամակում ուշադրություն է դարձվում Օրհուս կենտրոնի ակտիվ գործունեության վրա, թվարկված են անցկացված միջոցառումները եւ ակցիաները, առավել կարեւոր ձեռքբերումները: Օրինակ, Գյումրու շրջակա միջավայրի պահպանության հասարակական կոալիցիայի տեղծումը, որի մեջ մտել են 28 ՀԿ-ներ: Գյումրու Օրհուս կենտրոնը արժանացել է  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվոգրի:

Կենտրոնի գործունեությունը դադարեցվել է 28.12.2009թ. թիվ 118 հանձնարարականով` 2010թ. հունվարի 13-ից այն հիմնավորմամբ, որ ավարտվել է պայմանագրի ժամկետը: Պայմանագրի համաձայն` Շիրակի մարզպետարանը պատասխանատվություն է կրում կենտրոնի գույքի համար, եւ կենտրոնը փակված կլինի մինչեւ նոր պայմանագրի կնքումը, որպեսզի ապահովվի գույքի անձեռնմխելիությունը:

Գեւորգ Պետրոսյանի կարծիքով կենտրոնի փակման մեջ դիտավորություն կա եւ մարզպետարանը դրանով որոշել է վրեժ լուծել որոշակի գործունեության համար: Մասնավորապես, խոսքը  Շիրակի մարզպետարանի բակում իրականացրած ծառահատումների մասին է եւ Շիրակի մարզպետի տրամադրած շինարարության թույլտվության մասին, որոնց դեմ հանդես է եկել Օրհուս կենտրոնը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակից ԷկոԼուրին հայտնեցին, որ պայմանագրի ժամկետը սպառվել է, և նոր պայմանագրի կնքումը ընթացքի մեջ է: Միաժամակ Շիրակի մարզպետարանի հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել այս ժամանակահատվածում միջոցառումների կազմակերպման համար Օրհուս կենտրոնին տրամադրել տարածքը: Հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ Գյումրիի Օրհուս կենտրոնը ակտիվ գործունեություն է ծավալել, ձեռքբերել հանրության աջակցություն և ունեցել մի շարք հաջողություններ:

Հունվար 21, 2010

SOS

Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր