Դժբախտ պատահար, Արծվանիկի պոչատարում մարդ է զոհվել

Դժբախտ պատահար, Արծվանիկի պոչատարում մարդ է  զոհվել

ԷկոԼուր

Նոյեմբերի 17-ին Արծվանիկի պոչատարում մարդ է զոհվել: Ըստ NEWS.am-ի` այդ քաղաքացին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի երիտասարդ աշխատակից Արթուր Նահապետյանն է:  Աշխատանքներ իրականացնելիս` նա սայթաքել և ընկել է է պոչատարի մեջ:

Արծվանիկի պոչատարը արագ հոսք ունի եւ վատ հոտ է գալիս, ինչի պատճառը թունավոր նյութերի պարունակությունն է պոչերում, ինչը բացասաբար է ազդում մարդկանց վրա: Պոչատարը հին է եւ մշտապես վերանորոգման կարիք ունի:

Արծվանիկի պոչատարը եւ պոչամբարը պատկանում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:

Նոյեմբեր 17, 2014 at 14:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր