Արմեն Դավթյան, ՙՆոյյան Տապան՚
ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ 2008թ.-ին նախատեսվում է իրականացնել մի քանի լուրջ ծրագրեր` ուղղված երկրում հանքարդյունաբերության զարգացմանը: Չկիսելով այն կարծիքը, թե բնությունը «թալանվում է», վարչապետը նշել է. «Չի կարելի հարստությունը թողնել ընդերքում, իսկ մարդկանց աղքատ թողնել, ասելով, որ փոխանցելու ենք հաջորդ սերունդներին: Ոչ, պետք է այդ հարստությունը օգտագործել, բայց պետք է օգտագործել խնայողաբար: Այդ հարստության մի մասը պետք է ուղղել բնապահպանական խնդիրները լուծելուն եւ հաջորդ սերունդներին թողնել բարեկեցիկ Հայաստան:
Հունվար 24, 2008