

ԷկոԼուր
Ապրիլի 27-ին, ժամը 10.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը արջը ներխուժել է Վայոց ձորի մարզի Թառաթումբ գյուղ և վնասել մեղվի փեթակներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:
Պարզվել է, որ արջը մտել է 3-րդ փողոցի Ս. Ա.-ին պատկանող թիվ 11 տան բակ և վնասել մեղվի 4 ընտանիք:
Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղվարչության առաջատար մասնագետը և ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը:
Ապրիլ 27, 2015 at 19:07
