Ջրհեղեղ Թբիլիսիում, կան զոհեր

Ջրհեղեղ Թբիլիսիում, կան զոհեր

ԷկոԼուր

Հունիսի 14-ի գիշեր տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։ Ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։ Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Կենդանաբանական այգուց փախել են գիշատիչներ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հունիսի 15-ի ժամը 12.00-ի դրությամբ կան 12 զոհ, 30 տուժած և անհայտ կորածներ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին շարունակել համագործակցությունը Վրաստանի իր գործընկերոջ հետ` ըստ անհրաժեշտության համապատասխան աջակցությունը վրացական կողմին ցուցաբերելու համար:

Երեւանի կենդանաբանական այգու 4 աշխատակից մեկնել են  Թբիլիսի օգնություն ցուցաբերելու նպատակով։

Լուսանկարները` www.mes.am կայքի

Հունիս 15, 2015 at 12:50

SOS

Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր